ԼՂ ՊՆ-ն դիվերսիոն ներթափանցում չի կատարել, ականներ չեն տեղադրվել. Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում

ԼՂ ՊՆ-ն դիվերսիոն ներթափանցում չի կատարել, ականներ չեն տեղադրվել. Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։

Այս մասին հայտնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը։

 

«Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։

Ադրբեջանի ՊՆ նման պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն։»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ադրբեջանականլրատվամիջոցներում հրապարակվել է լուր այն մասին, իբր Աղդամի շրջանում ականապայթյունային վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում