Արցախի փրկարարները 5 ջոկատով վերսկսել են որոնումները՝ Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով
Արցախի փրկարար ծառայության 5 ջոկատ, փետրվարի 5-ին վերսկսել է զոհվածների աճյունների և ողջ մնացած զինծառայողների որոնումները՝ Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) ուղղություններով: Այս մասին տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները»,-նշել է Թադևոսյանը:
Կարծիքներ