Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 24-ին պետական այցով ժամանել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել Ժապարովի և Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչին էլ հաջորդել է Ադրբեջանի և Ղրղզստանի միջպետական խորհրդի երկրորդ նիստը:
Նիստից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մասնակցությամբ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ 18 փաստաթուղթ է ստորագրվել:
Կարծիքներ