ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն առաջիկայում կայցելի Երևան
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը առաջիկայում կայցելի Հայաստան:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ աղբյուրի, այս օրերին Խովաևը Բաքվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների քննարկման համար:
Կարծիքներ