Հնդկաստանն առաջ է անցել Ռուսաստանից COVID-19-ով վարակման դեպքերի թվով
Հնդկաստանն առաջ է անցել Ռուսաստանից COVID-19-ով վարակման դեպքերի թվով: Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 697.413-ի։ Դրանից շատ վարակման դեպք գրանցվել էր միայն ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում: Ռուսաստանում, որը մինչ այսօր այս ցուցանիշով երրորդ տեղն էր զբաղեցնում աշխարհում, հուլիսի 5-ի առավոտյան գրանցվել է հիվանդության 681.251 դեպք, հայտնում է ՌԲԿ-ն:
Վերջին երեք օրը Հնդկաստանում վարակման դեպքերի թիվը գերազանցում է 20․000-ը։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել է 24 248 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թվով երկիրն 8-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում։
Հնդկաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 19.693-ի: Ամենավատ իրավիճակը երկրում Մահարաշտրա նահանգում է (ամենամեծ քաղաքը Մումբային է): Այն վատթարանում է նաեւ Ասամ եւ Ութար Պրադեշ նահանգներում (Դելիից հարավ): Ընդ որում, իշխանությունները նշում են, որ արեըելյան մի շարք նահանգներում իրավիճակը սկսել է դանդաղորեն բարելավվել:
Կարծիքներ