Ավտոմեքենան սահել է դեպի ձորը

Ավտոմեքենան սահել է դեպի ձորը

Հուլիսի 6-ին, ժամը 06։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավանի ամառանոցների Այգեգործական թաղամասի թիվ 87 տարածքի մոտակայքում «Daewoo» մակնիշի ավտոմեքենան սահել է դեպի ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում