Կուժեղացվի հսկողությունը կանոնների պահպանման հետ կապված. Փաշինյան
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:
Վարչապետը ներկայացրեց երեկ գրանցված դեպքերը և նշեց, որ երեկ հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք: «Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից»,-ասաց վարչապետը:
Վարչապետն ասաց, թե պայմանավորվել են, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:
Կարծիքներ