Լավ եմ անում, հարց կա՞. Վարդան Ղուկասյանը Լիլիթ Աղեկյանին պաշտոն է տվել

Լավ եմ անում, հարց կա՞. Վարդան Ղուկասյանը Լիլիթ Աղեկյանին պաշտոն է տվել

Վերջերս «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ արձակված Լիլիթ Աղեկյանը նշանակվել է Գյումրու քաղաքապետի խորհրդական:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Լավ եմ անում, իմ իրավունքն է՝ նշանակում եմ, հարց կա՞»,- մեզ հետ կարճ զրույցում ասաց Ղուկասյանը:

Նշենք, որ Ղուկասյանի նախորդ պաշտոնավարումների ժամանակ Աղեկյանը եղել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղեկյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է: Ըստ ՔԿ տեղեկատվության՝ անձը խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, և նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Քննչական կոմիտեն նաև մանրամասնել է Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթները:

Ավելի ուշ Աղեկյանն ազատ էր արձակվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում