Բաքվում նոր դատավարություն է սկսվում 2 հայ գերիների նկատմամբ՝ լրտեսության մեղադրանքով
Ադրբեջանում ավարտվել է ևս երկու հայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այսպիսով, Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենի Սուջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 հոդվածի (լրտեսություն) հատկանիշներով:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են որ նախաքննությունն ավարտվել է ու գործի նյութերը ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան:
Քրեական գործը տեղափոխվել է դատավոր Ալի Մամեդովի վարույթ: Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին
Կարծիքներ