Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա Սլովակիայում և Մոլդովայում
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կմեկնի Սլովակիա, այնուհետև՝ Մոլդովա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Սլովակիա և Մոլդովա գործուղելու մասին։
Արմեն Գրիգորյանը մայիսի 31-ից հունիսի 1-ն աշխատանքային հանդիպումներ կունենա Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, իսկ հունիսի 1-ից 2-ը՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։
Կարծիքներ