Թրամփն ասում է, որ ԱՄՆ վարչակազմը չգիտի, թե ինչպես վարվել Պուտինի հետ

ԱՄՆ ներկայիս վարչակազմը չի պատկերացնում, թե ինչպես պետք է պատշաճ կերպով համագործակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք չգիտեն, թե ինչպես վարվել Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք պարզապես սխալ բաներ են ասում ոչ ճիշտ ժամանակին»,- ասել է նա Փենսիլվանիայում աջակիցների հանրահավաքում:
Թրամփի խոսքով՝ ներկայիս իշխանությունները «ոչինչ չգիտեն հոգեբանության» և ներկայիս իրավիճակը կայունացնելու մասին։
Կարծիքներ