Ուկրաինայի Գերագույն Ռադայի Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ուկրաինայի Գերագույն Ռադայի Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Պատգամավորի խոսքով ՝ կան շատ հարցեր, երբ Կիեւն ու Երեւանը կարող են միմյանց օգնել:

«Ուկրաինացներն ու հայերը, անկասկած եղբայրական ժողովուրդներ են, որոնք ունեն ընդհանուր պատմություն, ընդհանուր ձեռքբերումներ, ընդհանուր կորուստներ, ուստի մենք պետք է միասին շարժվենք առաջ»,- նշում է պատգամավորը:

Ավելացնենք որ, հրապարակումը հիշեցնում է, որ Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբում ընդգրկված են ամենաակտիվ խորհրդարանականները: Խմբի ղեկավարի տեղակալ Դարիա Վոլոդինան գլխավորում է Գերագույն ռադայի ամենամեծ միջխմբակցային ասոցիացիան: 

 

Նշվում է, որ Ուկրաինայի հայերի միությունը նույնպես շնորհավորական ուղերձ է պատրաստում:

Մանրամասները ՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում