2021 թ. 1-ին եռամսյակում հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացված ստուգումների վիճակագրություն
2021 թվականի 1-ին եռամսյակում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում տարեկան ծրագրով 93 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 103 արտադրական նշանակության օբյեկտներում նախատեսված ստուգումներից ավարտվել են 78-ը (82 օբյեկտ), ևս 1 ստուգում իրականացվել է հանրությունից ստացված դիմում-բողոքի հիման վրա։ Իրականացված վերստուգումները 74-ն են։
Նշված ժամանակահատվածում կատարած ստուգումներն ու վերստուգումներն ըստ վարչական տարածքների բաշխվածության հետևյալն են․ Երևան՝ 21 ստուգում և 13 վերստուգում, Արագածոտնի մարզ՝ 6 ստւգում և 3 վերստուգում, Արարատի մարզ՝ 10 ստուգում և 2 վերստուգում, Արմավիրի մարզ՝ 10 ստուգում և 13 վերստուգում, Լոռու մարզ՝ 5 ստուգում և 4 վերստուգում, Կոտայքի մարզ՝ 14 ստուգում և 13 վերստուգում, Շիրակի մարզ՝ 2 ստուգում և 8 վերստուգում, Վայոց ձորի մարզ՝ 3 ստուգում և 2 վերստուգում, Տավուշի մարզ՝ 6-ական ստուգում և վերստուգում։ Սյունիքի մարզում միայն 4 վերստուգում է իրականացվել։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 398 խախտում, որոնք, ըստ մարզերի, ունեն հետևյալ գրաֆիկական արտացոլումը․
Ընդհանուր նշանակության պահեստների և բազաների տնտեսավարող սուբյեկտների 5 օբյեկտներում բացահայտվել է 39 խախտում:
200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 23 օբյեկտներում բացահայտվել է 96 խախտում:
200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 24 օբյեկտներում բացահայտվել է 104 խախտում:
Մինչև 200 մ2 մակերեսով արտադրական կազմակերպությունների 2 օբյեկտներում բացահայտվել է 4 խախտում:
Բենզալցակայանների 7 օբյեկտներում բացահայտվել է 7 խախտում:
Գազալցավորման կայանների 20 օբյեկտներում բացահայտվել է 140 խախտում:
Կառավարման հիմնարկների համար տնտեսավարող սուբյեկտների 2 օբյեկտներում բացահայտվել է 6 խախտում:
Առաջին եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 64 կարգադրագիր, 18 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։
Իրականացվել է 74 վերստուգում, որոնց արդյունքում խախտումների քանակը նվազել է 61,8%-ով։ Վերստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է 31 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։
Տեսչական մարմնի կողմից հաշվառվել և վերլուծվել է ՀՀ-ում 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված 941 հրդեհի դեպք։ Տեղի ունեցած հրդեհներից զոհվել է 4, վնասվածքներ ստացել՝ 18 մարդ։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 26 հրդեհատեխնիկական հետազոտություն։ Ուսումնասիրվել և տրամադրվել է 154 եզրակացություն՝ նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ:
Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 176 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 48-ը՝ Երևանում:
Կարծիքներ