Թուրքիան փորձում է կապ գտնել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև. Միրզոյան

Թուրքիան փորձում է կապ գտնել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման  գործընթացին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմն ուրախ է լսել Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից հայտարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են և պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ  և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը:

«Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ այն առումով, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնումենայնիվ, մենք պարբերամբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև։

Կապ, որը Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներն են փորձում գտնել, կամ ընդգծում են յուրաքանչյուր  առիթով: Մենք չենք կարծում որ սա կառուցողական է: Կան որոշակի տարբերություններ նաև այն առումով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք տեմպի մասին: Այնումենայնիվ, կրկին ընդգծում եմ, որ ողջունելի է լսել Թուրքիայից հայտարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են բացել Հայստանի հետ փակված սահմնանը»,- ասել է  Միրզոյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում