Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով. Միրզոյան

Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։

«Այսօր մենք նշում ենք Հանրապետության տոնը, որը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը:

Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ առաջնորդեն ամուր ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով»,- ասվում է նախարարի ուղերձում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում