Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի, այդ թվում՝ Հարվային Կովկասում, Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ։
Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անցկացվող միջոցառումների շրջանակում, հայտնում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքը։
«Մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնելու, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածում, Սիրիայում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում և Սև ծովի գոտում իրավիճակի հետ, ինչպես նաև. Անդրկովկասում, հաստատվել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր, անդրադարձել էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքին և քննարկել առաջիկա երկկողմ հանդիպումների ժամանակացույցը։
Կարծիքներ