Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների վրա

Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների վրա

Ֆրանսիայի արեւելքում գտնվող Սեն-Էթյեն քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների վրա եւ պատասխան կրակից ծանր վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, անհայտ անձը կրակ է բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել հանցագործներին՝ կանխելով պլանավորված հանցագործությունը:

Ոստիկաններին հաջողվել է անհայտ անձին վիրավորել որովայնի եւ ոտքի հատվածում: Ծանր վիճակում նա տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում