Կոլումբիայում անհայտ անձինք գնդակոծել են նախագահի ուղղաթիռը
Ուղղաթիռը, որում եղել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, գնդակոծվել է անհայտ անձանց կողմից։ Պետության ղեկավարն ու մյուս ուղևորները չեն տուժել։ Այս մասին հայտնում է Noticias Caracol հեռուստաալիքը։
Դուկեի հետ են եղել պաշտպանության և ՆԳ նախարարները։ Ուղղաթիռը հարձակման է ենթարկվել Սարդինատա քաղաքից թռչելիս։ Ավիափոխադրամիջոցի ուղղությամբ առնվազն 6 կրակոց է արձակվել։
«Դա ստոր հարձակում է, նրանք մեզ չեն վախեցնի բռնությամբ կամ ահաբեկչական հարձակումներով»,-ասել է Դուկեն՝ մեկնաբանելով տեղի ունեցածը։
Կարծիքներ