Կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով Իրանում սահմանափակումները վերականգնվել են

Կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով Իրանում սահմանափակումները վերականգնվել են

Կորոնավիրուսի «Դելտա» շտամի տարածման պատճառով Իրանի իշխանություները վերականգնել են մի շարք սահմանափակող միջոցառումներ։ Interfax գործակալության հաղորդմամբ՝ երկրում փակվել են ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկությունները։

Իրանի 275 քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, փակվել են հասարակական զբոսայգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կենտրոնները, գրախանութները։ Արգելվել է տրանսպորտային հաղորդակցությունն այն քաղաքների միջև, որտեղ հիվանդացության մակարդակը բարձր է։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին օրերս մտավախություն էր հայտնել, որ «Դելտա» մուտացիայի պատճառով երկրին սպառնում է Քովից-19-ի 5-րդ ալիքը։

Ըստ Worldometers կայքի տվյալների՝ համավարակի սկզբից մինչև օրս Իրանում հաստատվել է կորոնավիրուսի 3 254 818 դեպք, որոնցից 84 792-ը՝ մահվան ելքով։ Վիրուսից ապաքինվել է 2 926 266 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում