Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ հոգեբանական բարդույթներով է այցելել սպարապետի գերեզմանին. Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Ղազինյանին

Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ հոգեբանական բարդույթներով է այցելել սպարապետի գերեզմանին. Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Ղազինյանին

«Սա ձեր գրառումն է, չնայած ամոթալի գրառում է, բայց ես չեմ ամաչի, կհնչեցնեմ»,- ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ընթերցեց հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանի գրառումը.

«Սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին: Սենց վիժվածք աշխարհը չի ծնել»,- մեջբերեց Քոչարյանը, ապա ավելացրեց. «Եռաբլուրի խորհուրդը դուք այսպե՞ս եք հասկանում, Եռաբլուրի մասին է խոսքը, երբ որ վարչապետը հարգանքի տուրք է մատուցում զոհերին։ Եթե այդպես եք մտածում, ասեմ ձեզ, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչքան ես հիշում եմ, հոկտեմբերի 27-ից հետո Եռաբլուր չէր այցելել: Նախընտրական շրջանում ինքը գնաց Եռաբլուր ու գնաց սպարապետի գերեզմանին: Նույն կե՞րպ եք մտածում: Նա ի՞նչ հոգեբանական բարդույթներով է գնացել Սպարապետի գերեզմանի մոտ»,- հետաքրքրվեց Անդրանիկ Քոչարյանը։

Արթուր Ղազինյանն էլ արձագանքեց՝ անձը մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկությունը՝ ասելով, որ իրեն դրա համար կասեն դավաճան, ու որից հետո ունեցել ենք հազար մարդկային կորուստներ, հայրենիքի կորուստ։

«Հոկտեմբերի 19-ից հետո արձանագրված բոլոր մարդկային ու տարածքայինն կորուստների համար մեղավոր ու պատասխանատու է կոնկրետ մեկ անձ»,- ասաց Ղազինյանը։

Նա նշեց, որ Քոչարյանի այցերին չի հետևել, թե քանի անգամ է այցելել Եռաբլուր, բայց պետք է ստուգվի։

Արթուր Ղազինյանի պատասխանից հետո Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց. «Հիմա դուք, ըստ էության, մեկնաբանեցիք, թե ինչու եք շիշը նետել այս ուղղությամբ (նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ)»: Ինչին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը.

«Ես հակված չեմ շիշ նետել որևէ մեկի ուղղությամբ: Երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ, ես նետել եմ շիշը հետ, վերադարձրել եմ այն նույն ուղղությամբ, որտեղից եկել է: Եթե պնդում եք, որ նետել եմ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ուրեմն ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ: Ես պնդում եմ՝ նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է իմ վրա»,- ասաց  պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում