Միկրոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի օրը Միկրոնեզիայի Դաշնային նահանգների ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 7 հազար մարդ բնակչություն ունեցող Կոլոնիա բնակավայրից 323 կմ հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվում էր 60 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ