Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցման ւժգնությունը հասել է 5,8 մագնիտուդի:
Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Ստորգետնյա ցնցումներից առաջ գործել է համազգային արտակարգ ազդարարման համակարգը: Մարդիկ իրենց հեռախոսներով ստացել են երկրաշարժի նախազգուշացումներ: Այնուհետ սեյսմոլոգները հայտարարել են ցունամիի վտանգի մասին:
Տոկիոյի բնակիչները հայտնել են, որ իրենք նույնպես զգացել են ցնցումները։
Զոհերի և ենթակառուցվածքների վնասների մասին տեղեկություն չկան։ Հնարավոր արտակարգ իրավիճակների մասին հաղորդումներ չեն եղել նաև վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից:
Կարծիքներ