Շատերը մոռանում են` ինչքան նվիրյալ դատավորներ կան. Կարեն Անդրեասյան

Շատերը մոռանում են` ինչքան նվիրյալ դատավորներ կան. Կարեն Անդրեասյան

Հաճախ քաղաքացիներն անհանգստանում են, թե ինչու այլ խմբի՝ ասենք պետական աշխատողների կամ այլ մասինագիորթյունների թոշակային կամ աշխատավարձային խնդիրները չեն լինում նույն բարձրացումների տրամաբանության մեջ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Կուզեի հատուկ ընդգծել, որ դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը բոլոր շերտերում կապահովի սոցիալական երաշխիքների ավելացում»,- ասաց նախարարը: 

Հաջորդ կարևոր դիտարկումն, ըստ Անդրեասյանի, այն է, որ քաղաքացիները հանդիպում են մեկ-երկու վատ դատավորի, վատ դատախազի կամ վատ քննիչի և ողջ համակարգի ընկալումն այդպիսինն է դառնում.

«Շատեր մոռանում են, թե ինչքան նվիրյալներ են աշխատում այս համակարգում և իրենց խրախուսելու համար շատ կարևոր են այս սոցիալական երաշխիքները: 

Կառավարությունը որդեգրել է ոչ միայն աջակցելու և նպաստելու այս սոցիալական երաշխիքներով, այլ նաև պատասխանատվության շեմերը բարձրացնելու քաղաքականություն: Երեկ Ազգային Ժողովը օրենսդրական մի փաթեթի հավանություն տվեց, որը նաև հնարավորություն է տալիս պատասխանատվության ենթարկել բոլոր այն արդարադատության ոլորտի աշխատողներին, ովքեր իրենց աշխատանքում թերանում են»,- ասաց Անդրեասյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում