Հունաստան այցի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար ևս հանվել են

Հունաստան այցի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար ևս հանվել են

Հունաստանը չեղարկել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճանապարհորդական սահմանափակումները ևս հինգ երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Մոլդովայի և Բրունեյի քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում  է Greek City Times պարբերականը:

Հունաստան այցելության ժամանակ պետք է ներկայացնել վերջին 14 օրվա ընթացքում պատվաստումն ավարտելու մասին անգլերեն հավաստագիր:

Որպես այլընտրանք՝ կարող են ներկայացնել նաև վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի կամ վերջին 48 ժամվա ընթացքում արված ռափիդ թեստի բացասական արդյունքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում