Բլինքենի այսօրվա ուղերձը լավագույնս արտացոլում է Հայաստանի շահերի զուգահեռումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ․ պատգամավոր

Բլինքենի այսօրվա ուղերձը լավագույնս արտացոլում է Հայաստանի շահերի զուգահեռումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ․ պատգամավոր

Այսօր Բրյուսելում բարձր մակարդարկով կայացած հանդիպումը առանցքային իրադարձություն է մեր պետության համար:

Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Դեռևւս նախորդ տարի հոկտեմբերին Գրանադայում վարչապետի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ ուրվագծվել էր այսօրվա հանդիպման օրակարգը՝ ունենալով տնտեսական եւ դիմակայունության շեշտադրում: Նշվածից առավել, սակայն, կարևորում եմ հանդիպման բացառիկ ձեւաչափն ու դրա քաղաքական կշիռը:

«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը: Ուզում ենք, որպեսզի Հայաստանն իր տեղը զբաղեցնի իբրեւ ուժեղ, անկախ պետություն՝ իր հարեւանների հետ խաղաղության մեջ, կապված տարածաշրջանի եւ աշխարհի հետ»՝ Բլինքենի այս ուղերձը լավագույնս արտացոլում է ՀՀ շահերի զուգահեռումը ԱՄՆ եւ ԵՄ հետ՝ իբրեւ իրավահավասար գործընկերոջ, որի հզորացմանը նպաստելը Արեւմուտքը համարում է իր օրակարգը:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության բովանդակությունը եւս գալիս է փաստելու, որ հանդիպումն ունի բացառապես ՀՀ դիմակայունությանն ու զարգացմանը միտված օրակարգ, ուղղված չէ որեւէ կողմի դեմ, ինչով եւս նպաստում է լարվածության աճի զսպմանը եւ ուղղակիորեն ծառայում մեր պետության որդեգրած խաղաղության օրակարգին»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում