Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատման դիմում է ներկայացրել

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատման դիմում է ներկայացրել

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը:

Հարցին՝ ի՞նչն է ազատման պատճառը, արդյոք խնդիրնե՞ր է ունեցել իշխանությունների հետ, Սեդրակ Թևոնյանը նշեց, որ որևէ խնդիր չկա: Այն հարցին էլ՝ հնարավո՞ր է՝ այլ աշխատանքի առաջա՞րկ է ստացել Ռազմիկ Թևոնյանը, պատգամավորը նշել է, որ հայրը վերադառնալու է մասնավոր ոլորտ:

Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում