Սպառազինության ներմուծման գերակշիռ մասը եղել է թավշյա հեղափոխությունից հետո. Փաշինյան
Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում` 2010-20 թվականների ընթացքում Հայաստանը ներկրել է 389 միլիոն դոլարի սպառազինություն: Արարատի մարզի Մրգավետ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հետազոտությունը:
«Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում 2010-20 թվականների ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8.2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որից 2/3 ԱՊՀ անդամ հանդիսացող երկրներից է ներմուծվել: 2011-ից 2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը 398 միլիոն դոլարի: Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված է թավշյա հեղափոխությունից հետո 2019 թվականին: Միայն այդ տարի Հայաստանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ 10 տարվա ընթացքում ներկրվածի 63,3 տոկոսը»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ