Պեսկովը խոսել է Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունների մասին
![Պեսկովը խոսել է Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունների մասին](https://freenews.am/uploads/images/image_750x_61adead47494a.jpg)
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովը դեկտեմբերի 7-ին չի հեռարձակվի, նախատեսվում է ցուցադրել հանդիպումից առաջին կադրերը, որոնք կանցկացվեն տեսաձևաչափով, իսկ հետո ղեկավարների միջև շփումը փակ կլինի: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուղիղ հեռարձակում չի լինի: Մենք ցույց կտանք, կարծում եմ, առաջին կադրերը: Իհարկե, դրանք կլինեն միայն առաջին կադրերը, բոլոր շփումները կիրականացվեն փակ ռեժիմով»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պատասխանելով այն հարցին, թե որ ժամին է սպասվում բանակցությունների մեկնարկը՝ Պեսկովն ասել է.
«Մենք կարծում ենք, որ սա կլինի բավականին մանրամասն և երկարաժամկետ տեսակոնֆերանս, կլինի անվտանգ տեսահաղորդակցության կոնֆերանս, կարծում ենք՝ երկարաժամկետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նաև մեկնաբանել է գագաթնաժողովին պատվիրակությունների մասնակցության հարցը։
«Մենք նկատի ունենք, որ դա կլինի ուղիղ երկու նախագահների խոսակցություն, ես չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ յուրաքանչյուր լուրջ բանակցություններից առաջ Պուտինը «շփվում է համապատասխան նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ»։
«Այն ամենը, ինչ ասվում է, մեր երկկողմ հարաբերություններում ներգրավված անձինք, նրանք մշտապես կապի մեջ են Ռուսաստանի նախագահի հետ»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը։
Կարծիքներ