Զելենսկին Ռուսաստանն անվանել է սպառնալիք «ամբողջ մայրցամաքի համար»

Զելենսկին Ռուսաստանն անվանել է սպառնալիք «ամբողջ մայրցամաքի համար»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ «Ռուսաստանի Դաշնության ագրեսիան» նպատակ ունի դանդաղեցնել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի շարժը դեպի եվրոպական ինտեգրում: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Զելենսկիի կարծիքով՝ Մոսկվան սպառնում է «ամբողջ մայրցամաքին»: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Եվրամիությունը դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է ցույց տա ամենամոտ գործընկերների հետ հարաբերությունների հստակ տեսլականը, հակառակ դեպքում ինքը չի հասկանում դրա նպատակահարմարությունը:

«Եթե Բրյուսելը երկաթյա աջակցություն չցուցաբերի մեր 3 երկրների եվրոպական ձգտումներին, ապա ինչ-որ մեկը ցույց կտա իր զենքի երկաթե մկանները մեր 3 պետական սահմանների մոտ: Եվ սա, իմ կարծիքով, սպառնալիք է ոչ միայն մեր 3 երկրների, այլ ամբողջ մայրցամաքի համար»,- ասել է Զելենսկին Բաթումիի միջազգային խորհրդաժողովում, որին մասնակցում էին «ասոցացված տրիոյի» առաջնորդները (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա):

Ուկրանիայի նախագահը նաև նշել է, որ չի հասկանում, թե ինչու «Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ձայնը չի հնչում այսօր Եվրոպայի ապագայի վերաբերյալ համաժողովում»:

«Արդյո՞ք դրանք նրա ապագայի մաս չեն կազմում: Իմ կարծիքով, եթե երկրներից մեկը կարևոր չէ Եվրոպայի ապագայի համար, ապա դա ապագայի Եվրոպա չէ», -ավելացրել է պետության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում