Գլոբալ տաքացումն էապես փոխել է Երկրի կրիոսֆերան
Երկիր մոլորակի կրիոսֆերան 1979-ից 2016 թվականներին ընկած ժամանակահատվածում տարեկան նվազել է 87 հազար քառակուսի կիլոմետրով: Այս իրավիճակի պատճառը գլոբալ տաքացումն է, գրում է Xinhua-ն:
Լանչժոուի համալսարանի գիտնականները պնդում են, որ համաշխարհային կրիոսֆերան՝ մոլորակի աշխարհագրական թաղանթը, սառեցված ջրի տարածքների հետ, պարունակում է ամբողջ Երկրի քաղցրահամ ջրի մոտ երեք քառորդը: Եվ սա շատ կարևոր դեր է խաղում կլիմայում:
«Սա կլիմայական ամենազգայուն ցուցիչներից մեկն է: Կրիոսֆերայի փոփոխությունները լուրջ հետևանքներ են ունենում ամբողջ աշխարհի համար: Դա միայն տարածաշրջանային խնդիր չէ», – ասում են փորձագետները և կարծում, որ իրենց ձեռքբերումը կօգնի կլիմայական համակարգի փոփոխությունների հետագա ուսումնասիրություններում:
Կարծիքներ