157 օր տիեզերքում մնալուց հետո աստղագնացների տիեզերանավը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի ջրերում
157 օր տիեզերքում անցկացնելուց հետո 4 աստղագնացներ վերադարձել են տուն։
NASA-ի Crew-5 առաքելության շրջանակում աստղագնացեր Ջոշ Քասադան, Նիքոլ Մանը, Կոիչի Վակատան և Աննան Կիկինան արդեն 5 ամիս է, ինչ գտնվում էին Միջազգային տիեզերական կայանում։
Իրենց առաքելությունն այնտեղ ավարտելուց հետո մարտի 11-ին աստղագնացները Crew Dragon տիեզերանավով ապակցվել են կայանից, իսկ մարտի 12-ին արդեն տիեզերանավը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի ջրերում։
Ի դեպ, եթե NASA-ի աստղագնացների ու ռուս տիեզերագնաց Աննա Կիկինայի համար սա առաջին թռիչքն էր տիեզերք, ճապոնացի աստղագնաց Վակատան արդեն 5-րդ անգամն էր լինում այնտեղ։ Նա տիեզերքում է անցկացրել 505 օր։
Կարծիքներ