Ռուսական ուժերը խոցել են ուկրաինական 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ, 14 ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ-ի վերջին տեղեկությունները
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների 40-րդ օրն է։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը վերջին տվյալներն է ներկայացրել ռուսական ուժերի առաջխաղացման մասին։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորախումբը, զարգացնելով առաջխաղացումը, գրավելով արմացված շրջանը, ազատագրել է Նովոբախմուտովկա բնակավայրը… Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների ստորաբաժանումները 2 կմ առաջ են գնացել և շրջափակել Նովոտոշկովսկոյե բնակավայրը արևելքից և հարավից։ ՌԴ զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին», – հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ապրիլի 4-ի գիշերը Լիսիչանսկ քաղաքի շրջանում ավիացիոն հարվածի հետևանքով ոչնչացվել են ուկրաինական ուժերին պատկանող կառավարման կետը և դրա մոտակայքում գտնվող զինամթերքի, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահեստները։ Ռուսական կողմը նաև խոցել է ուկրաինական 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ, ոչնչացրել է 14 ռազմական օբյեկտ։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են 125 ինքնաթիռ, 91 ուղղաթիռ, 392 անօդաչու թռչող սարք, 226 զենիթահրթիռային համակարգ, 1936 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 211 կայանք, 833 դաշտային հրետանի և ականանետ և 1810 միավոր հատուկ ռազմական մեքենա», – հավելել է Կոնաշենկովը։
Կարծիքներ