Թաթոյանը Ֆրանսիայում հանդիպումներ կունենա պետական մի շարք մարմիններում, Եվրախորհրդարանում

Թաթոյանը Ֆրանսիայում հանդիպումներ կունենա պետական մի շարք մարմիններում, Եվրախորհրդարանում

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է․

«Ֆրանսիայում այս շաբաթ տեղի կունենան իմ բարձրաստիճան հանդիպումներն ու խորհրդակցությունները Ֆրանսիայի պետական մի շարք մարմիններում, Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների և Հայկական սփյուռքի կազմակերպությունների, հայ համայնքի հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով:

Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձրաստիճան քննարկումներ Եվրոպայի խորհրդում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում