Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գեղարքունիքի մարզում

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գեղարքունիքի մարզում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԻՊ-ը մայիսի 15-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ: 

«Փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում