Իսրայելի բանակը 11 օրում ոչնչացրել Է 225 պաղեստինցի արմատակաների
Իսրայելի պաշպանության բանակը ռազմական գործողությունների 11օրում ոչնչացրել Է Գազայի հատածում ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորումների 225 մարտիկների, այդ թում 25 հրամանատարների: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել Է The Times of Israel թերթը՝ վկայակոչելով զինվորականների տվյալները:
Նշվում Է, որ իսրայելացի զնվորականները ոչնչացրել են արմատականների ավելի քան 100 կիլոմետր թունելներ, «հարյուրավոր» հրթիռային կայանքներ, «տասնյակ» օբյեկտներ, որոնք օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի մարտական թեւի կողմից, ինչպես նաեւ առնվազն 20 վարչական եւ ֆինանսական հիմնարկություններ: Այսպիսով, ինչպես նշում Է հրատարակությունը, հաջողվել Է «լուրջ հարված հասցնել» ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» ռազմական ներուժին:
Նշվում Է, որ Իսրայելի զինված ուժերը նաեւ կանխել եւ դիմագրավել են բազմաթիվ գրոհներ, այդ թվում «յոթ հարձակում անօդաչուների միջոցով եւ երկու գրոհ ծովից»: Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգերը կալանել են Իսրայսլի տարածք արմատականների արձակած հրթիռների շուրջ 90 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ