Չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է․ Դանիելյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է:
«Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու:
Սյունիքում իմ կողմից իրականացվող բոլոր նախագծերը հասցնելու եմ ավարտին մինչ իմ պաշտոնավարման ավարտը»,- գրել է պատգամավորը:


Կարծիքներ