Թրամփը հայտնել է ներգաղթի ոլորտում «մասշտաբային գործողությունների» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մոտ ապագայում ներգաղթի ոլորտում գործողությունների մասին փաստաթուղթ ստորագրել, գրում է Bloomberg-ը։
«Շատ մոտ ապագայում ես կստորագրեմ ներգաղթի ոլորտում գործողությունների, շատ մեծ գործողությունների վերաբերյալ նոր փաստաթուղթ։ Ես դա կարող եմ անել DACA-ի վերաբերյալ որոշման հիման վրա (ծրագիր, որը 700-800 հազար անօրինական ներգաղթյալների պաշտպանում է արտաքսումից)»,- ասել է նա լրագրողներին:
Թրամփը փաստաթղթի վերաբերյալ այլ տեղեկություններ չի հայտնել։
DACA ծրագիրը թողարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, որը ներգաղթյալների որոշակի խմբի պաշտպանում է արտաքսումից և թույլ է տալիս ժամանակավորապես ապրել և աշխատել ԱՄՆ-ում, բայց միևնույն ժամանակ նրանց մշտական օրինական բնակության կամ քաղաքացիության իրավունք չի ընձեռում։
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել էր, որ Թրամփի վարչակազմն իրավունք չունի չեղյալ հայտարարել DACA ծրագիրը։ Ատյանի որոշման մեջ ասվում է, որ ծրագրի չեղարկումը պատշաճ կերպով չի հիմնավորվել։ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վարչակազմը շուտով կներկայացնի թարմացված հիմնավորում։ Թրամփի վարչակազմը ձգտում է հասնել ծրագրի չեղարկմանը։
Կարծիքներ