Պատրաստ եմ ստանձնել 28 բնակավայր ընդգրկող համայնքի ղեկավարման ողջ պատասխանատվությունը. Արեն Մկրտչյան

Պատրաստ եմ ստանձնել 28 բնակավայր ընդգրկող համայնքի ղեկավարման ողջ պատասխանատվությունը. Արեն Մկրտչյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արեն Մկրտչյանը Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրութոյւններում կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը: Այս մասին Մկարտչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.   

«Սիրելի հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորեմ կուսակցության համամասնական ցուցակը։  

Գիտակցելով 28 բնակավայր ընդգրկող համայնքի ղեկավարման ողջ պատասխանատվությունը և թիմակիցներիս հետ քննարկումների արդյունքում հանգելով այս որոշմանը` պատրաստ եմ ստանձնել այն` ժողովրդի վստահության քվեին արժանանալու պարագայում»։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում