Զելենսկու բաճկոնը Լոնդոնում վաճառվել է 90 հազար ֆունտ ստեռլինգով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաճկոնը Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 90 հազար ֆունտ ստեռլինգով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բարեգործական աճուրդ է անցկացրել հօգուտ Ուկրաինայի, գրում է The Telegraph-ը:
Ջոնսոնն Ուկրաինայի նախագահին անվանել է «մեր ժամանակի ամենաանհավանական առաջնորդներից մեկը» և առաջարկել է գնել Զելենսկու խակի զրահապատ բաճկոնը, որով նա շրջել է Կիևում ռուսական հատուկ գործողության առաջին օրերին և պատրաստել տեսաուղերձներ ժողովրդի համար:
Ջոնսոնն առաջարկել է, որ լոտի արժեքը պետք է շատ ավելի բարձր լինի, քան 50,000 ֆունտ ստեռլինգ մեկնարկային գինը, և գնորդներին հորդորել է գումար ծախսել: Զելենսկին «Քաջ Ուկրաինա» աճուրդից առաջ ելույթ է ունեցել տեսահոլովակով՝ գովաբանելով Մեծ Բրիտանիային և Կիևում իրեն այցելած «քաջ Բորիսին»։
Աճուրդում, որն անցկացրել է Christie’s-ը, դրվել են այլ լոտեր, այդ թվում՝ աքլորով սափոր, որը նվիրաբերվել է Ջոնսոնին Ուկրաինայի մայրաքաղաքում Զելենսկու հետ զբոսանքի ժամանակ։
Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ Կիևի մարզի Վասիլկով քաղաքի ամբարտակը կկոչվի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Նատալյա Բալասինովիչը։ Այսպիսով, ուկրաինական կողմը շնորհակալություն կհայտնի Բրիտանիային ռազմական օգնության համար։
Ջոնսոնն ապրիլի սկզբին չհայտարարված այցով ժամանել էր Կիև, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինայի մայրաքաղաք էր մեկնել Լեհաստանից։
Կարծիքներ