ԵՄ դիտորդական առաքելությունը Հարավային Կովկասում ապահովում է կայունություն և անվտանգություն․ Ժոլի

ԵՄ դիտորդական առաքելությունը Հարավային Կովկասում ապահովում է կայունություն և անվտանգություն․ Ժոլի

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, որը վերջին օրերին տարածաշրջանային այցով Հայաստանում էր, «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցի վերաբերյալ:

«Հայաստանում մենք այցելել ենք ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։

Կանադայի ներդրման շնորհիվ EUMA-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոնիթորինգի ուղղությամբ՝ ապահովելով կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Կանադայից 2 դիտորդ ևս առաջիկայում միանալու է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում