18 օր է՝ ՀՀ-ից Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունը գտնվում է Կոռնիձորի հատվածում. Սարգսյան
18 օր է՝ ՀՀ-ից Լեռնային ղարաբաղ ուղևորված հումանիտար օգնությունը գտնվում է Կոռնիձորի հատվածում:
«Լուրեր»-ին այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Պետական միջոցներով նախատեսված օգնությունից բացի, Սյունիք է հասնել նաև Ֆրանսիայի մի շարք վարչական շրջաններից հավաքված օգնությունը:
«Կոռնիձորի հատվածում ստեղծված իրադրությանը տեղում ծանոթացել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ», - իր խոսքում ընդգծել է Սարգսյանը:
Կարծիքներ