Հրդեհ Էջմիածին քաղաքում

Հրդեհ Էջմիածին քաղաքում

Հունվարի 15-ին, ժամը 21:49-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:09-ին, մարվել՝ 22:22-ին: Այրվել է տան հյուրասենյակի գույքը՝ մասամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում