Երևանի Ռոստովյան փողոցում երկհարկանի տան պատ է փլուզվել

Երևանի Ռոստովյան փողոցում երկհարկանի տան պատ է փլուզվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 26-ին, ժամը 18։03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է, առկա է կրկին փլուզվելու վտանգ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված երկհարկանի տուֆե (երկշերտ) տան (մոտ 40 քմ) արտաքին պատը (1-2-րդ հարկ)՝ մոտ 18 քմ։ Պատերին առկա են մոտ 2 մ երկարությամբ և 3 մմ լայնությամբ ճաքեր․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում