Զուրաբովը Փաշինյանին է ներկայացրել Հայաստանում իրականացնելիք ներդրումային ծրագրերը

Զուրաբովը Փաշինյանին է ներկայացրել Հայաստանում իրականացնելիք ներդրումային ծրագրերը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման և այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները: 

Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:

Միխայիլ Զուրաբովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետին ներկայացրել ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում: 

Զրուցակիցները քննարկել են սոցիալական, առողջապահական համատեղ նախաձեռնությունների հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում