ՍԴ-ն իրավունք չունի վարույթ ընդունել ԲՀԿ դիմումը․ Մանե Թանդիլյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Ֆեյսբուքի իր էջում գրառում անդրադարձել է ՍԴ դիմում ուղարկելու ԲՀԿ հայտարարությանը․
Մեզ շատ եք հարցնում, արդյո՞ք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։
Նշեմ, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն 20 տոկոսը։
26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։ Հետևաբար, ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ։
Կարծիքներ