Բաքվում արտադրամասի պայթյունի և հրդեհի վայրում գտել են ևս երկու դի
Բաքվում կահույքի արտադրամասում պայթյունի և հրդեհի հետևանքով 9 մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությունը:
«Հայտնաբերվել է երկու մարդու մարմին: Այսպիսով, արտադրամասում պայթյունի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 9 -ի»,-նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Պայթյունն ու հրդեհը ձեռնարկությունում տեղի են ունեցել հունվարի 15-ի ցերեկը: Հունվարի 15-ի երեկոյան հաղորդվել էր յոթ զոհերի և 24 վիրավորների մասին:
Կարծիքներ