ՌԴ նախագահը խոստացել է բարձրացնել կենսաթոշակներն ու սոցիալական վճարները

ՌԴ նախագահը խոստացել է բարձրացնել կենսաթոշակներն ու սոցիալական վճարները

Ռուսաստանի իշխանությունները շուտով որոշում կկայացնեն բարձրացնել սոցիալական վճարները, կենսաթոշակները: Այս մասին  հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես հասկանում եմ, որ թանկացումները լրջորեն ազդում են մարդկանց եկամուտների վրա, ուստի մոտ ապագայում մենք որոշում կկայացնենք բարձրացնել սոցիալական բոլոր նպաստները՝ ներառյալ սոցվճարներն ու թոշակները, բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու ապրուստի չափը, ինչպես նաև բարձրացնել աշխատավարձերը պետական հատվածում », - ասել է նա՝ կառավարությանը հանձնարարելով հաշվարկել նման բարձրացման ճշգրիտ պարամետրերը։

Դաշնային խորհրդի բյուջետային կոմիտեի ղեկավար Անատոլի Արտամոնովը հայտարարել է, որ երկրի բյուջեն դրա համար բավականաչափ միջոցներ ունի, և եթե անհրաժեշտ լինի օրենսդրական նախաձեռնություններ ընդունել, խորհրդարանականները պատրաստ են դրանք արագ քննարկել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում