Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 23-ի
Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 23-ի, շուրջ 300 հազար մարդ տարհանվել Է: Այդ մասին հաղորդել Է India Today տեղական հրատարակությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր հորդառատ անձրեւների պատճառով 14 զոհվածների մասին:
Ինչպես նշում են տեղի իշխանությունները, չնայած տեղումների քանակի նվազմանը, իրադրությունը մնում Է օրհասական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ