Վրաստանում չեղարկել են փակ հաստատություններում դիմակներ կրելը
Վրաստանի կառավարությանն առընթեր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի որոշմամբ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 2-ից, չեղարկվում Է բժշկական դիմակների պարտադիր կրումը փակ հաստատություններում, բացի բուժհաստատություններից եւ հասարակական տրանսպորտով երթեւեկելիս: Այդ մասին կառավարության նիստում հայտնել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը մեզ մոտ կայունացել Է: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման ընդամենը 51 դեպք:
Այդ ամենը մեզ հնարավորություն Է տալիս մեղմացնել կարգավորումը»,- ասել Է նա:
Ավելի վաղ Վրաստանում չեղարկվել էին գրեթե բոլոր այն սահմանափակումները, որոնք սահմանվել Էին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Վրաստանում ախտահարվել Է 1 միլիոն 655 հազար 221 մարդ, COVID-19-ից մահացել Է 16 հազար 811 հիվանդ:
Կարծիքներ