Թուրքական «նահանջ» Սիրիայում. Անկարան լքել է Մեծ Իդլիբում ունեցած մի շարք դիրքեր. EADaily
Տասնյակ զրահամեքենաներ ու բեռնատարներ նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, դուրս են եկել Սիրիայի հյուսիս-արևմուտքից՝ Իդլիբի, Համայի և Հալեպի թուրքական դիրքերից։
Ինչպես հաղորդում է EADaily-ն՝ հղում անելով «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ի (SOHR) տեղական աղբյուրներին, թուրք զինվորականներն ուղղվել են իդլիբյան ապաէսկալյացման գոտում գտնվող այլ դիրքեր, որոնք դեռ գտնվում են իրենց վերահսկողության տակ։
Հաղորդվում է, որ շուրջ 140 միավոր անիվային տեխնիկա, այդ թվում նաև ցեմենտով բեռնված բեռնատարներ, լքել են Հալեպ նահանգի արևմտյան գյուղական տարածքներում գտնվող թուրքական դիտորդական կետերն ու շարժվել Ալ-Աթարեբի ուղղությամբ։ Բացի այդ, թուրքական բավական մեծ շարասյունը լքել է նաև «Մաար Հաթաթ» ռազմական հենակետն ու շարժվել դեպի Թաֆթնազ ռազմական ավիաբազան, որտեղ էլ տեղակայված են թուրքական ուժերը։
SOHR-ի աղբյուրները հաստատել են, որ Թուրքիայի զինված ուժերի զորակազմն ամբողջությամբ դուրս է բերվել «Մաար Հաթաթ» ռազմական հենակետից. այնտեղ գտնվող բոլոր ուժերը դուրս են բերվել վերջին մի քանի ժամում։
Նախորդ շաբաթ թուրքական կողմն ավարտին է հասցրել իրենց վերահսկողության տակ գտնվող դիտորդական կետի ապամոնտաժման աշխատանքները՝ ամբողջությամբ դուրս բերելով իր ուժերը Համա նահանգի Մորեկ քաղաքից։
Հաղորդվում է, որ թուրք զինվորականների ու սպաների տարհանումը Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանների դիտակետերից տեղի է ունենում Անկարայի կողմից աջակցվող «սիրիական զինված ըննդիմության» խմբավորումների շարքերում շարունակական հակամարտությունների ֆոնին։
Մանրամասները՝ Tert.am-ում:
Կարծիքներ